+374 98 50 65 65 Viber

Մեր Մասին

Գլխավոր Մեր Մասին

Հարգելի Հաճախորդ

«Պանդա Տուր» Հայաստան-ը ողջունում է Ձեզ իր պաշտոնական էջում: Մենք կօգնենք Ձեզ ճանաչել արևային Հայաստանն իր ողջ հրաշագեղությամբ: Սիրով կկազմակերպենք Ձեր նախընտրած հանգիստը՝ կրթամշակութային, բժշկական/առողջարանային, էքստրեմալ, էկոլոգիական, արկածային, գաստրոնոմիկ և տուրիզմի այլ ձևերով: Այս ամենը կազմակերպում ենք յուրօրինակ հայկական միջավայրում՝ հնարավորություն ընձեռելով ծանոթանալու` խոհարարությանն ու գինեգործությանը, ազգային մշակույթին, պարարվեստի առանձնահատկություններին: Ակտիվ ժամանցի սիրահարներին առաջարկում ենք սպորտային միջոցառումների մասնակցություն, ինտերակտիվ խաղեր, զանազան թռիչքաձևեր,արշավներ,իսկ հայկական գյուղի ջերմ շունչը կարող եք զգալ հենց հյուրընկալ հայ ընտանիքներում՝ ճաշակելով գյուղական բարիքները, մասնակցելով ավանդական տոնակատարություններին: Կազմակերպության արհեստավարժ և բարեխիղճ անձնակազմը կարևորում է Ձեր անվտանգությունն ու հարմարավետությունը, իսկ մեր հարուստ փորձը երաշխավորում է Ձեր նախասիրությունների լիակատար իրականացումը: