Հայաստան ՏԱՐԱԾՔԸ 29.74 կմ²

Գլխավոր Հայաստան

Պետություն

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա: Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է, որն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով: Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային Ժողովի կողմից՝ 7 տարի ժամկետով: 2018թ.-ին ՀՀ նախագահ է վերընտրվել Արմեն Սարգսյանը: Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: